Հասանովն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովին
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։