Խաբկանքն այնտեղ է, որ ասում են՝ գիտե՞ք, բարեկիրթ է Ալիևը, այն Ալիևը, որ Փաշինյանին անվանել է «ալկաշ գյոռմափշտի». զոհվածի հայր (տեսանյութ)
Խաբկանքն այնտեղ է, որ ասում են՝ գիտե՞ք, բարեկիրթ է Ալիևը: Այս մասին կառավարության մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաղ զոհված զինվոր Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ խոսքը այն նույն Ալիևի մասին է, որը մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Փաշինյանին անվանել է, իր իսկ խոսքով՝ «ալկաշ գյոռմափշտի»:
«Այս կառավարությունն իր ոճիրի պատասխանը տալու է: Սա դարակազմիկ ոճիր է, որի նմանը չեք գտնի հայոց պատմության ամբողջ ընթացքի մեջ: Նման դավաճանություն հայերը դեռ չեն տեսել»,-ասաց զոհվածի հայրը՝ հավելելով, որ նրանք, ովքեր Ալիևի առաջ չոքել են, չեն կարող իրենց մոտ գալ, հպարտ կանգնել: