Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է այրվել
Մայիսի 4-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։