Ասում է՝ շատ ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին ստորագրեմ «խաղաղության պայմանագիրը». վիժվшծք, դու հունիսի 1-ին կլինես բանտում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Վիժվածք, հունիսի 1-ին դու լինելու ես բանտում և պատասխան ես տալու մեղքերիդ համար: Այս մասին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
Ակցիայի մասնակիցների ձեռքերին զոհվածների լուսանկարներն են և 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված քաղաքների և գյուղերի անվանումներով ցուցանակներ։
«Մայիսի 9-ն այժմ ասոցացվում է միայն պարտության և ստորացման հետ։ Վիժվածքը երեկ հերթական անակնկալը մատուցեց։ Ասում է՝ ինձ այնքան են ասել դավաճան, որ ես այլևս այդ բառից չեմ վախենում։ Ասում է՝ շատ ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին ստորագրեմ «խաղաղության պայմանագիրը»։ Վիժվածք, դու հունիսի 1-ին կլինես բանտում և կնախապատրաստվես պատասխան տալուն քո բոլոր մեղքերի համար»,- ասաց Նաիրա Մելիքյանը։