Կրեմլի վրա Կիևի հարձակման հետևում կանգնած է Վաշինգտոնը. Պեսկով
Մոսկվան դիտարկում է Կրեմլի վրա ուկրաինական հարձակմանը պատասխանելու շատ տարբերակներ, կարելի է խոսել միայն երկրի շահերին համապատասխան մտածված քայլերի մասին։
Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի վրա Կիևի հարձակման հետևում կանգնած է Վաշինգտոնը, Կրեմլի վրա անօդաչու սարքերի հարձակումը հերքելու ԱՄՆ-ի փորձերը ծիծաղելի են,-հավելել է նա: