Մենք քացիներով դռներ չենք բացելու․ երկիրն արյան մեջ թաթախածները պատասխան են տալու․ Զոհրաբյանն «արյունով» ներկեց նկարները (տեսանյութ)
Այսօր Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց որդիների սպանության մեղավորները պատժվեն։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մեր երկիրն արյան մեջ թաթախածները պատասխանատվության են ենթարկվելու և անպայմանորեն կանգնելու են հայկական Նյուրնբերգի առաջ։
Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցներն այդ նկարները կարմիր գույնով ներկեցին։ «Սա խորհրդանշում է, որ հայրենիքը հանձնածները, ազգադավները, մեր երկիրը արյան մեջ թաթախածները, պատասխանատվության են ենթարկվելու»,–բողոքի ակցիայի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը։