Զոհվածների ծնողները գետնին գցեցին Ալիևի, Փաշինյանի, Աննայի լուսանկարները և կարմիրով ներկեցին. ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
44–օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը մի խումբ քաղաքացիների հետ ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ` «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։
Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիային մասնակցում են նաև նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը։
Ակցիայի մասնակիցները գետնին գցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի քանի պատգամավորների լուսանկարներ և սկսեցին քայլել դրանց վրայով։
Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցներն այդ նկարները կարմիր գույնով ներկեցին։
«Սա խորհրդանշում է, որ հայրենիքը հանձնածները, ազգադավները, մեր երկիրը արյան մեջ թաթախածները, պատասխանատվության են ենթարկվելու»,–բողոքի ակցիայի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը։