Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող ընթանալ առանց դժվարությունների. Գալուզին
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը խոսել է Արցախի և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին գրում է Известия-ն:
«Մենք նշում ենք երկխոսության միջոցով չորս հիմնական ուղղություններով առաջ շարժվելու մասին, որոնք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, երկխոսություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, երկու երկրների սահմանների սահմանազատում և հասարակական ու խորհրդարանական գծով կապերի հաստատում: Առանց այս դրույթների դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանը փորձում է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել չորս ոլորտներում, որոնցից յուրաքանչյուրում ստեղծվել են լուրջ ներուժ և հետագա առաջընթացի հիմքեր։ Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պես հին և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը չի կարող ընթանալ առանց դժվարությունների և տեղում առաջացող խնդիրների», - նշել է Գալուզինը: