Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

Թշնшմական մուրճի և ժողովրդական զնդանի արանքում. Ավետիք Չալաբյան

Երեկ, ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ «խաղաղության» այն պայմանագիրը, որն իր գլխավորած «կառավարությունն» այսօր բանակցում է Ադրբեջանի (և փաստացի Թուրքիայի) հետ, ընդունելի չի լինելու հայ ժողովրդի մեծամասնության համար։ Փաստացի, նա ընդունեց, որ հայտնվել է թշնամական մուրճի և ժողովրդական զնդանի արանքում, թեև դեռ հույս ունի, որ այդ զնդանը տեղի կտա, և ինքը ևս մեկ անգամ կկարողանա խուսափել իրեն արժանի քաղաքական պատասխանատվությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Այս հայտարարությունը նրա անփառունակ կառավարման 5 տարիների իրական հանրագումարն էր՝ ողջ այդ ընթացքում շաղախված պոռոտախոսությամբ, ամպագոռգոռ խոստումներով, սահման չճանաչող ստերի հեղեղով, իրեն վստահած և ընտրող բազմահազար մարդկանց մոլորեցնող անվերջ մանիպուլիացիաներով, իրենից դուրս «քավության նոխազների» վերջը չունեցող զոհաբերությունների շարանով։ Սա նաև այն հանրագումարն էր, որից հետո ցանկացած իրեն հարգող քաղաքական գործիչ պետք է հրաժարական տար, և անկեղծ ընդուներ, որ իր մոտ չի ստացվել։

Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի այս ինքնաբացահայտումը համընկավ նրա վարկանիշի շարունակական անկումը հաստատող հերթական (և առավել արժանահավատ - IRI) սոցիոլոգիական հարցման հրապարակման հետ, որից պարզ է դառնում, որ բնակչության բացարձակ մեծամասնությունը այլևս դեմ է նրա կառավարմանը, համարում է, որ նա ձախողել է երկրի անվտանգության և Արցախյան հարցի հանգուցալուծման հետ կապված իր սահմանադրական գործառույթները, երկիրը տանում է հակաժողովրդավարական ճանապարհով, իսկ նրա կողմից փաստացի զավթված բոլոր պետական հաստատությունները արդեն իսկ մեկը մյուսից ցածր վստահություն ունեն բնակչության մոտ։

Միակ պատճառը, որ բնակչությունը դեռևս հանդուրժում է Փաշինյանի ձախողված կառավարումը, դա համախմբված, կուռ և լայն հանրային վստահություն վայելող ընդդիմադիր բևեռի բացակայությունն է, և դա է դեռ Փաշինյանին թույլ տալիս, թեև դժվարությամբ, բայց շարունակել իր հակազգային քաղաքական գիծը։ Սա մի գերխնդիր է, որը ծառացած է ամբողջ ընդդիմադիր դաշտի, մեր երկրի բոլոր արժանապատիվ քաղաքացիների առջև, և որի լուծումից է կախված ոչ միայն Փաշինյանի և նրա խառնակույտի քաղաքական մայրամուտը, այլև մեր անկախ պետականության պահպանումը, և մեր համազգային նպատակների իրականացումը։

Այս խնդրի լուծումն է, որին պետք է ազնվորեն լծվենք մեզնից յուրաքանչյուրը՝ մի կողմ դնելով մեր անձնական հավակնությունները, մեր եսակենտրոնությունը, փոխադարձ անվստահությունը, ամեն օր և ամեն ժամ աշխատենք իրար հետ՝ ձևավորելու այն նոր արդյունավետ և արդիական, ներառական ու թափանցիկ, և միաժամանակ ազգակենտրոն և նախաձեռնող ուժը, որին կհավատա մեր հանրությունը, և որը նրան հույս և հավատ կտա՝ վերջնական հրաժեշտ տալու Փաշինյանին, և նոր էջ բացելու մեր պետության պատմության մեջ։ Այսօր մենք ենք այն զնդանը, որն ամեն հարվածից պետք է ամրանա, մինչև և թշնամու մուրճը ջարդվի, և նրա կամակատարները մեջտեղից վերանան։

Իմ հանձնառությունն է այսօր՝ խոնարհաբար ծառայել այդ նպատակին, և իմ ողջ ուժն ու կարողությունները ներդնել նրա իրականացմանը։ Եթե յուրաքանչյուրս մեզ տեսնենք այդ ժողովրդական զնդանի մաս, մեր մեջ ուժ գտնենք և պատրաստ լինենք դիմագրավել հարվածներին, ամեն հարվածին դիմանալուց էլ ավելի ամրանանք մեր ներսում, մեզ այլևս ոչ մի թշնամի չի հաղթի։ Եթե կարդում եք այս տողերը, և ձեր մեջ տեսնում եք այդ ուժը, գտեք ձեր շրջապատում ձեր նմաններին, միասին սկսեք համախմբվել և գործ անել, և հետո էլ միացեք ձեր նման մյուս խմբերին, մինչև մենք նորից դառնանք ամուր և կուռ, անպարտելի ազգային դարբնոց, որի զնդանի վրա արդեն սեփական մուրճն է զենք կռում, և զինում սեփական բանակը։ Աստված զորավիգ մեր ազգի պայքարող տեսակին»: