Թուրքիայում հայտարարել են առաջիկա ընտրություններին այլ երկրի միջամտության մասին
Օտարերկրյա պետություններից մեկը փորձում է միջամտել մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրական գործընթացին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«4 ամիս առաջ Թուրքիա ժամանած ներքին գործերի նախարարն իր դեսպանի հետ անձնական հանդիպման ժամանակ ասել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել խառնաշփոթ ստեղծելու համար»,- ասել է նախարարը։