Կրասնոդարում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում
Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Իլսկի գյուղի նավթավերամշակման գործարանն այրվել է:
Ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությունը հայտնում է, որ Կրասնոդարի երկրամասի Իլսկի գյուղի Իլսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, և, ինչպես նշել է արտակարգ իրավիճակների ծառայություններում գործակալության անանուն աղբյուրը, այն առաջացել է անօդաչուների հարձակման հետևանքով։