Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

Ո՞վ է ապահովելու 14 % վարկանիշ ունեցողի անվտանգությունը՝ հանձնելուց հետո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է օր օրի անկում ապրել, որքան շատ է Փաշինյանը խոսում աննախադեպ լավ երկիր, դրախտավայր Հայաստանի մասին, նրա վարկանիշը այդքան արագ է ցած գլորվում։

Փաշինյանից հիասթափվում են և ընդգծված հականիկոլներ են դառնում նաև ժամանակին նրան կուրորեն հավատացողները։ Դա են ցույց տալիս ամենաթարմ հարցման արդյունքները։

Միջազգային Հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է այս տարվա մարտին Հայաստանում անցկացված սոցհարցումների տվյալները։
Հարցավածների 52%-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ։
36%-ը կարծում է, որ ընթացքը ճիշտ ուղղությամբ է գնում:

17%-ն է բավարարված երկրի ժողովրդավարացման տեմպերով, իսկ 42%-ը դժգոհ է։

55%-ը չի հավատում Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա» խոստմանը, իսկ Հայաստանի վարչապետի վարկանիշը ամենացածրն է նրա պաշտոնավարումից ի վեր՝ իջել հասել է 14%-ի:

2021 թվականին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Փաշինյանի թիմը հավաքեց իր նախագծած 60 տոկոսը։ Այդ 60 տոկոսը, եթե լիներ իրական և ոչ վարչական ռեսուրսով ստացված թիվ, ապա մեկ տարի անց երկրի ղեկավարի վարանիշը չէր կարող հասնել 14 %-ի։

Սոցիոլոգիական հարցումների արդյունքում ստացված 14 %-ը ապացույցն է այն բանի, որ Հայաստանի վարչապետը ի սկզբանե չի էլ ունեցել բարձր վարկանիշ և այն պարզապես ձևավորվել է վիճակագրական նկարչության արդյունքում։ Վիճակագրական նկարչությունը հակադրության մեջ է մտել Փաշինյանի ունեցած իրական վարկանիշի հետ։

Այս ամենը գալիս է փաստելու, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5 տարվա ընթացքում ձևավորել է մեկ անձի իշխանություն, որը հիմա ունի 14 %-անոց վարկանիշով ռիսկի տակ է դրել իր ողջ թիմին, որովհետև եթե չկա Փաշինյանը որպես ղեկավար, ապա ավազե տնակի նման քանդվելու է նրա ձևավորած իշխանությունը, որը պահում են կարմիր բերետավորները, Ազգային անվտանգության ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունը՝ կարճ ասած ուժայինները։

Սոցհարցման տվյալները ցույց են տալիս, որ բավական է մի կայծ և ուժայինները կմիանան ընդդեմ Փաշինյանի ձևավորվող շարժմանը՝ զրկելով նրան լեգիտիմության վերջին փշրանքներից։

Առանց բարձր լեգիտիմության, 14% նվաստացուցիչ վարկանիշով իշխանության որևէ ղեկավար իրավունք չունի և չի կարող գնալ և պետության տարածքային ամբողջականությանը վերաբերող պայմանավորվածություն ձեռք բերել կամ փաստաթուղթ ստորագրել։

Փաշինյանը իր 14 %-անոց լեգիտիմությամբ եթե փորձի Արցախը ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանի 8 գյուղերի բնակիչներին էվակուացնի՝ այդ գյուղերը հանձնելու համար, ապա չի գտնվի որևէ աշխարհաքաղաքական երաշխավոր, որը Փաշինյանին կարող է տալ անվտանգության երաշխիք։

 

                                                   NEWSPRESS.am