Փարիզում նպատակ ունեմ անել այն, ինչ Տոկիոյում չստացվեց. Արթուր Ալեքսանյան
«Իմ բոլոր հաղթանակներն ունեն իրենց տեղը, որովհետև ամեն հաղթանակի համար գիտեք՝ ինչքան աշխատանք ենք կատարում մարզիչների հետ միասին»,- ասուլիսում ասաց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը Խորվաթիայում վերջերս անցկացված Եվրոպայի առաջնությունում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Նա նշեց, որ Հայաստանի հավաքականն աշխարհի լավագույն թիմերից մեկն է, մարզիչներն էլ աշխարհի լավագույն մարզիչներից են:
«Ուժեղ հավաքական ունենք, ամեն ինչ անելու ենք գալիք աշխարհի առաջնությանը լավ հանդես գանք, դրանից հետո Օլիմպիական խաղերում բարձր պահենք մեր երկրի պատիվը»,- ասաց Ա. Ալեքսանյանը։
Նա նշեց, որ նպատակ ունի, այն ինչը չստացվեց Տոկիոյում, անել Փարիզում ու դառնալ Օլիմպիական կրկնակի չեմպիոն, դրա համար իրենից կախված ամեն ինչ անելու է։