Ըստ ՏԱՍՍ գործակալության` Ուկրաինան փորձել է անօդաչուով հարվածել Կրեմլին
Ուկրաինան գիշերը փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը հղումով։
«Ռուսական զինվորականները և հատուկ ծառայությունները խափանել են Կրեմլի վրա գրոհած երկու անօդաչու թռչող սարք: Կրեմլի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհեր չկան: Կրեմլը Կիևի հարվածի փորձը համարում է ծրագրված ահաբեկչություն և մահափորձ Հաղթանակի օրվան ընդառաջ»,- հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Տեսանյութը` այստեղ