Ես ամեն օր հետաքրքրվում եմ Գևորգ Սաֆարյանի վիճակով. Արփինե Հովհաննիսյան
«Այս հարցը իմ անմիջական հսկողության տակ է գտնվում, ես ամեն օր հետաքրքրվում եմ Գեւորգ Սաֆարյանի վիճակով, կարող եմ վստահ ասել, որ որեւէ բռնաճնշում չի եղել նրա նկատմամբ: Սկզբնական շրջանում Սաֆարյանը դժգոհել է խցի պայմաններից, սակայն այժմ այդ խնդիրը լուծված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում ձերբակալվել է Ամանորի գիշերը: Նա մեղադրվում է ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: