«Գլուխները պատին են տալիս. գնացեք հա՞ ըստեղից». Գասպարյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի դիմաց այսօր լրագրողների հարցերին հրաժարվել է պատասխանել, նաև կոպիտ խոսքեր է ասել նրանց։
«Դուք գիտեք, որ Ձեզ շատ են մեղադրում տարբեր բաների մեջ...»,-ասել է լրագրողը։
Դրան ի պատասխան Վ. Գասպարյանը նշել է. «Գլուխները պատին են տալիս։ Դավայ, գնացեք հա՞, ըստեղից։ Ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու համար։ Գնացեք, թողեք՝ ես անցնեմ։ Դուք էլ, Ձեր...»։