Կրակոցներ Սերբիայի դպրոցներից մեկում. կա 9 զոհ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի:
Այս մասին գրում է BBC-ն: Զոհերի թվում են 8 աշակերտներ և դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 աշակերտ և 1 ուսուցիչ վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգությունն իրականացրած աշակերտին, ով 14-ամյա Վլադիսլավ Ռիբնիկարին է: