Լեռնային Ղարաբաղը «խաղաղության համաձայնագրի» տեքստում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է. Ալիև
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը «գոյություն չունի» (չակերտները` NEWSPRESS.am-ի), «խաղաղության համաձայնագրի» տեքստում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանը հուսով է, որ Հայաստանը կառուցողական կլինի, եթե ոչ, ապա մենք դիվանագիտական միջոցներից բացի, այլ միջոցներ չենք նախատեսում ձեռնարկել։ Դա մեզ բավական է։ Հետեւաբար, խաղաղություն, շփում չի լինի, և նրանք կրկին մեկուսացված կլինեն»,- ասել է Ալիևը: