Գյուղացին դիզվառելիքը կստանա 280 դրամով
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հողօգտագործողներին ներկայացրեց 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Այն արժանացավ Կառավարության հավանությանը: Ծրագիրը հաստատվեց: Նախարարը նշեց, որ մրցույթ է իրականացվել, որում հաղթել է «Ֆլեշ» ընկերությունը, որը մեկ լիտրի համար սահմանել է 350 դրամ:
«Կառավարությունը կսուբսիդավորի 70 դրամը»,-ասաց Սերգո Կարապետյանը և նշեց, որ դիզվառելիքը գյուղացուն կտրամադրվի 280 դրամով: Հիմա, երբ նավթամթերքի համաշխարհային գներն իջել են, 350 դամով Հայաստան դիզվառելիք ներկրելը անհասկանալի է, առավել քան անհասկանալի է կառավարության 70 դրամանոց սուբսիդավորումը: