Չե՞ն հակասում արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան և Մոսկվայի բանակցությունները (տեսանյութ)
Խառնաշփոթի հարց չկա. Հայաստանը հստակ գիտի՝ ինչ է ուզում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները չե՞ն հակասում Մոսկվայում կայանալիք հանդիպմանը:
Նա ընդգծեց, որ ամեն դեպքում քննարկվելու են Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցուդարձի և գերիների վերադարձի հարցերը:
Մանրամասները՝ տեսանյութում