Հայաստանի խնդիրը հարաբերությունների կարգավորումն է Ադրբեջանի հետ. Խանդանյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ենթադրում է, որ բոլոր հարցերը Միրզոյան-Բայրամով բանակցությունների սեղանի վրա են: Սակայն նա չի կարծում, որ այդ բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին:
«Պետք է սպասել բանակցությունների ավարտին», - ասաց Խանդանյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և քանի դեռ դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ է:
ՔՊ պատգամավորի խոսքով՝ Հայաստանի խնդիրը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է և հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում