Հզոր պայթյուն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայում. կան զոհեր
Իրանում պայթյուն է որոտացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բազայում, որի հետևանքով զոհվել է երկու բանվոր։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգի Դամղան քաղաքի ծայրամասում գտնվող ԻՀՊԿ-ի բազայում զինամթերքի շարժման ժամանակ:
Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկու մահացածները աշխատում էին բազայում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։