Ողբերգություն Գազայի կենդանաբանական այգում. առյուծը հոշոտել է 6-ամյա երեխային (տեսանյութ)
Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի Ասդաա կենդանաբանական այգում 6-ամյա տղային առույծը հոշոտել է:
Նա մորաքրոջ և այլ հարազատների հետ եկել էր այգու բուծարան: Հասնելով դեպքի վայր՝ բժիշկները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն և շտապ տեղափոխել հիվանդանոց, սակայն երեխային այնտեղ փրկել չի հաջողվել։
Ողբերգության մասին հայտնում են պաղեստինյան «Շեբաբ» լրատվական գործակալությունը և սոցցանցերի արաբալեզու օգտատերերը։
Կենդանաբանական այգին ժամանակավորապես փակվել է, հետաքննությունը շարունակվում է։