Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մտադիր չէ Ուկրաինային Apache ուղղաթիռներ փոխանցել
Մեծ Բրիտանիան այս պահին մտադիր չէ Ուկրաինային փոխանցել AH-64 Apache ուղղաթիռները, հայտարարել է թագավորության պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին։
«Այս պահին կառավարությունը մտադիր չէ ուղղաթիռներ փոխանցել Ուկրաինային», - գրել է Գոլդին՝ ի պատասխան բրիտանական խորհրդարանի կայքում տրված հարակից հարցի։
Հունվարին բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի մինչև չորս Apache ռազմական ուղղաթիռ՝ Ուկրաինային Challenger 2 տանկերի հանձնումից հետո։