ԱՄՆ-ում ձերբակալել են հինգ մարդու գնդակահարության մեջ կասկածվողին
Տեխաս նահանգում հինգ մարդու սպանության մեջ կասկածվողին չորս օր խուզարկությունից հետո բերման են ենթարկել, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով տեղի դատախազին։
Իրավապահ մարմինները կարծում են, որ իրենց հաջողվել է գտնել Մեքսիկայից 38-ամյա անօրինական ներգաղթյալ Ֆրանցիսկո Օրոպեսին, ով անցած ուրբաթ ավտոմատ հրացանով կրակել է հարևանների վրա, ովքեր խնդրել են նրան դադարեցնել կրակոցները պատուհանների տակ։
Նա ուղարկվել է Մոնտգոմերի շրջանի բանտ և մեղադրվել առաջին կարգի սպանության մեջ։