ԱՄՆ-ն փորձել է ինձնից ստանալ սիրիացիների տվյալներ. Թուրքիայի ներքին գործերի նախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրել իր վրա՝ երկրում սիրիացիների կենսաչափական և նույնականացման տվյալներ ստանալու համար։
Ավելի վաղ Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել էր երկրի սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծելու փորձի մեջ։ Անցյալ տարի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նա ասել էր, որ Անկարան չի ընդունում Վաշինգտոնի ցավակցությունները։
Անցյալ շաբաթ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կորցնել իր հեղինակությունը, ամբողջ աշխարհը ատում է Ամերիկան, իսկ Եվրոպան ԱՄՆ-ի պատանդն է։