Եթե Իսրայելը թեկուզ մեկ փոքր քայլ անի Իրանի դեմ, ապա մենք կոչնչացնենք այդ երկիրը․ Ռաիսի
Իսրայելն ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Սիոնիստական կազմակերպությունն ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը, երկրի ներսում իրավիճակը տարբերվում է անցյալից։ Իսրայելը լավ գիտի, որ չի կարող դիմակայել Իրանին։ Սիոնիստական սպառնալիքները զուրկ են էությունից, և դրա ապացույցն այն է, որ Իսրայելը բավականաչափ ուժեղ չէ Պաղեստինում և տարածաշրջանում դիմադրությանը դիմակայելու համար,-ասել է Ռաիսին։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ եթե Իսրայելը թեկուզ մեկ փոքր քայլ անի դեպի Իրան, ապա առաջին քայլը կլինի այդ երկրի ոչնչացումը։