Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելական բանակը երեքշաբթի երեկոյան հարվածներ է հասցրել Գազայի հատվածի թիրախներին։ Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
«Իսրայելի պաշտպանական ուժերը ներկայումս գրոհում են Գազայի հատվածը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
WAFA լրատվական գործակալությունը հայտնում է, որ հրետակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն հինգ խաղաղ բնակիչ։