Ուկրաինան կազատագրի Ղրիմի թերակղզին․ Դանիլով
Ուկրաինան կազատագրի Ղրիմի թերակղզին այնպես, ինչպես հարկ կհամարի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։
Դանիլովը նշել է, որ եթե անհրաժեշտություն լինի այնտեղ մի փոքր այլ միջոցներ կիրառել, ապա դրանք անպայման կկիրառվեն։
«Եվ մենք չենք պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել այս կապակցությամբ։ Սա մեր հողն է, և մեր խնդիրն այն ազատագրելն է»,- ընդգծել է Դանիլովը։