Պուտինի ռազմավարական նպատակներից մեկը Զելենսկուն իշխանությունից զրկելն էր․ Մարկ Միլի
ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների աջակցության շնորհիվ ուկրաինական զորքերն այժմ ի վիճակի են հարձակողական գործողություններ իրականացնել, հայտարարել է Միացյալ շտաբների պետ, գեներալ Մարկ Միլին Foreign Affairs ամսագրին տված հարցազրույցում։
Միլիի խոսքով՝ Ուկրաինա ներխուժման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմավարական նպատակներից մեկը Վլադիմիր Զելենսկուն իշխանությունից զրկելն էր։
Նրա խոսքով, Պուտինը ձգտել է արագ գրավել Կիևը, չորսից վեց շաբաթվա ընթացքում Ռուսաստանի սահմանից առաջ շարժվել դեպի Դնեպր, իսկ հետո Ուկրաինային արգելել մուտքը Ազովի ծով: Սակայն, շտաբների պետերի միացյալ շտաբի ղեկավարի խոսքերով, Ռուսաստանը ռազմական ճանապարհով չհասավ իր ռազմավարական նպատակներին, և անցյալ տարվա մարտի վերջին կամ ապրիլի սկզբին Պուտինը ճշգրտեց իր ռազմավարական նպատակները՝ որոշելով սահմանափակվել Ուկրաինայի հարավային շրջաններով, ուժեղացնել իշխանությունը Դոնբասում և անվտանգ պահելՂրիմը։