Ռուս խաղաղապահները Մարտակերտում արձանագրել են հրադադարի խախտում
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում արձանագրել են հրադադարի մեկ խախտում։ Դա տեղի է ունեցել Մարտակերտի շրջանում։ Ըստ ՌԴ ՊՆ մայիսի 2-ի տեղեկատվական տեղեկագրի, զոհեր և վիրավորներ չկան։
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։