Իշխող ուժը ոչ միայն մտածում, այլև գործում է. բանակցում ենք Ադրբեջանի հետ․ Ղալումյանը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին (տեսանյութ)
Իշխող ուժը ոչ միայն մտածում, այլև գործում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար, այս ուղղությամբ բանակցություններն ակտիվացել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ղալումյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է մտածում իշխանությունը շրջափակված Արցախի մասին, երբ այնտեղ ապրող հայերն ահազանգում են էթնիկ զտման վտանգի մասին։
«Բանակցում ենք տարբեր միջազգային կառույցների, նաև Ադրբեջանի հետ»,-նշեց նա։