Թեհրանն աշխատում է Մոսկվայի և Երևանի հետ՝ հավասարակշռելու թուրք-իսրայելա-ադրբեջանական դասավորվածությունը․ The Wall Street Journal
ԱՄՆ-ն հասկացավ, որ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնի ավելի ակտիվ ներգրավվածության բացակայության դեպքում Ռուսաստանն ու Իրանը միշտ խոչընդոտ կլինեն արդյունքի հասնելու համար։
Այս մասին ասվում է ԱՄՆ Հադսոն ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հոդվածում, որը հրապարակվել է The Wall Street Journal-ում։
Հեղինակի հոդվածում նշվում է, որ բացի ԱՄՆ-ից, միջնորդի դերը ստանձնել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարցի վերջնական լուծումը և խաղաղության հասնելը կվերացներ այնտեղ տեղակայված ռուսական ուժերի կարիքը Ղարաբաղում։ Դրանք, մասնավորապես, Պուտինի հիմնական գործիքներից են։
Ինչպես նշվում է հոդվածում, Թուրքիայի և Իսրայելի հետ Ադրբեջանի եռակողմ համագործակցությունը հատկապես վախեցնում է Թեհրանին. «Հետևաբար, Թեհրանն աշխատում է Մոսկվայի և Երևանի հետ՝ հավասարակշռելու թուրք-իսրայելա-ադրբեջանական դասավորվածությունը և տապալելու խաղաղ բանակցությունները»: