Իլհամն Էրդողանի քավորությամբ, առանց դերասանության, հանգիստ իր գործն է անում. քաղաքագետ
«Լաչինի միջանցքը փակվեց, հետո տեղադրվեց անցակետ և միջանցք արդեն չկա»: Գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Հաագայի դատարանի շուրջ փուչ ոգևորությունը, Որից հետո երևի մի երեսուն քառասուն դատապարտող բանաձև, հայտարարություն և կոչեր որտեղից ասես, որ չհղվեց:
Մոզանբիկից ու Զիմբաբվեից բացի, դե իրենց հերթ չհասավ: Նաև զուգահեռ ՀՀ քաղաքական և պետական այրերի, քաղաքագետների և վերլուծաբանների խրոխտ մեկնաբանությունները, հեռուստաէկրաններից ռուսներին անարգանքի սյունին գամելը, քննարկումների ու հարցազրույցների փոթորիկը, գրագետ և անգրագետ մեկնաբանությունների տարափը, հայրենասիրական հերոսացումները բազմոցներին և սոցցանցերում...
Եվ ի՞նչ: Ոչինչ:
Հետաքրքիրն այն է, որ երբևէ չհրապարակվեց իրավիճակից դուրս գալու գեթ մեկ խելամիտ առաջարկ կամ գործողություն: Բզկտող և դատափետող ելույթներ բոլոր մակարդակներում, որոնք ավելի շատ անհույս իրավիճակի արձանագրում են, քան հարցի լուծում: Իլհամն էլ Էրդողանի քավորությամբ առանց դերասանության հանգիստ իր գործն է անում, հստակ մանյովրներով Անկարայի և Մոսկվայի միջև ճկուն դիվանագիտական խաղերով և Բրյուսել-Վաշինգտոնյան բյուրոկրատներին խաղից դուրս թողնելով:
Երևանյան կաբինետներից հնչող միջանցքային տրամաբանության մասին երգը հիշեցի:
Հասկացողը հասկացավ»,-գրել է նա: