Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
ԱԺ-ն քննարկեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Հարցի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այաստանում կկազմավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ բարձագույն որակավորման կոմիտեի, գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հիմքի վրա:
Նա նշեց, որ այս փոփոխությունը նպատակ ունի միասնական քաղաքականության իրացման հենք ապահովել ոլորտում, որն իրենց կարևորագույն խնդիրներից է։
«Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության և գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագերի հետ։ Եվ, կարծում ենք, այսպիսով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնել իրականություն»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ Կոմիտեն գործելու է նախարարության ենթակայությամբ: