Արեւմուտքը պայման է դրել Ուկրաինայի առջեւ
Արևմտյան երկրները, որոնք Ուկրաինային զենք են մատակարարում հակահարձակման համար, արգելել են դրա օգտագործումը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մեզ համար շատ կարևոր է, որ զենքը, որը մենք մատակարարում ենք, և որով Ուկրաինան կարող է պաշտպանվել, չօգտագործվի ռուսական տարածքի վրա հարձակվելու համար», - ասել է Շոլցը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Բեռլինը Ուկրաինային զենք մատակարարելու մասին որոշում է կայացնում միայն դաշնակիցների հետ համաձայնությամբ։