Ադրբեջանական բանակի հրետանին հերթական զորավարժություններն է անցկացրել
Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում շարունակվում են մարտավարական վարժանքները, ասվում է Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն ընթանում են պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի նախապատրաստական պլանի համաձայն։
Ադրբեջանական ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման տարածքներ։ Այնուհետև ստորաբաժանումները գրավել են կրակային դիրքեր և կրակել բազմակի հրթիռային համակարգերից, ինքնագնաց հաուբիցներից և հրետանային կայանքներից՝ բարձր ճշգրտությամբ ոչնչացնելով երևակայական հակառակորդի թիրախները։