Մարկոս Պիզելին նշել է իր նորամուտը
«Ալ-Ռաեդի» կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրում «Ալ-Ռաեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել է «Ալ-Շաբաբին»:
25 համարով հանդես եկող Պիզելին փոխարինման է մտել 54-րդ րոպեին: Այս պարտությունից հետո «Ալ-Ռաեդը» 10 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: