Հայրենական մեծ պատերազմի հերոսների համար Վանաձորում կազմակերպվել էր մեծարման միջոցառում
Վանաձորում տեղի է ունեցել վետերանների մեծարման միջոցառում։ Տեղեկանում ենք Երևանում «Ռուսական տան» մամուլի հաղորդագրությունից։
Նշենք, որ Վանաձորում ընդամենը հինգ վետերան է մնացել՝ Սուրեն Գրիգորիի Ղումաշյան (1925), Վազգեն Մալախի Ավետիսյան (1924), Ռապացկի Վլադիմիր Ռոմանի (1929), Հենրիետա Արտաշեսի Մխիթարյան (1939), Աննա Պավելի Սորոկինա (1931):
«Հայրենական մեծ պատերազմի հերոսներին շնորհավորեցին ջերմ մթնոլորտում՝ երգերով, սրտառուչ զրույցներով և անցած օրերի մասին հիշողություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։