Վրաստանում 2 մլն դոլար արժողությամբ ուրանի ապօրինի բեռ է հայտնաբերվել
Փոթի նավահանգստում 2 մլն դոլար արժողությամբ ուրանի ապօրինի բեռ է հայտնաբերվել, հաղորդում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ուրանը հանելու փորձ կատարած տղամարդը բերման է ենթարկվել։ Վրաստանի օրենսդրությամբ նրան սպառնում է 5-ից տասը տարվա ազատազրկում:
Հետաքննությունը դեռ չի բացահայտել ձերբակալվածի ինքնությունը։