«Իսկ մինչ այդ կերեք էկրաններից եկած խոտը ու դեգրադացվեք». Մհեր Մկրտչյան
«Քանի թուրքերը հզոր սերիալների միջոցով լավ պատկեր են ստեղծում իրանց պատմության ու ներկայի մասին, հայերը թող լինեն չմո ու հետամնաց»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
Նա նաև հավելել է. «Երբ հեռուստաալիքի տերը մի մանր հայրենասիրական բան անի` ազգովի կմեծարեք:
Իսկ մինչ այդ կերեք էկրաններից եկած խոտը ու դեգրադացվեք:
Ազգի ու սերունդների, պետական մտածողության մասին մտորումները սուտ են քանի գլխավոր արժեքը փողն է»: