Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

Ադրբեջանցիներն այս տեսանյութ ներկայացնելու են այսօր Վաշինգտոնում ընթացող բանակցություններում՝ իբրև ապացույց, որ հայերի համար Լաչինի միջանցքը ազատ է․ Արման Աբովյան

Տեսանյութը, թե ինչպես են թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերը ստիպում 4 արցախցիներին փաստաթղթեր ներկայացնել Արցախի Հանրապետության օկուպացված Բերձորի շրջան մուտք գործելիս, առաջին հերթին հոգեբանական ճնշման հաշվարկ ունի։ Այս մասին գրում է նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանը։ 

Անշուշտ, նման գործողությունները շարունակվելու են և նման գործողությունների նպատակը մեկն է՝ հայ հասարակության մեջ հուսահատության զգացում սերմանել և մեր աչքերում օրինականացնել Արցախյան տարածքների օկուպացիան։ Ադրբեջանցիներն այս տեսանյութը միանշանակ ներկայացնելու են այսօր Վաշինգտոնում ընթացող բանակցություններում՝ իբրև ապացույց, որ հայերի համար Լաչինի միջանցքը ազատ է և պետք է միայն «անձնագրային հսկողություն» անցնել, և իբրև թե շրջափակում չկա, որն իրականում լկտի սուտ է: 

Հերթական անգամ ռուս խաղաղապահներին կրիտիկական դրության մեջ դնել և ցույց տալ, որ խաղաղապահներ պետք չեն։ Անշուշտ, խաղաղապահները պետք է հասկանան, որ որքան շատ են նման միջադեպերը, այնքան ավելի է խարխլվում վստահությունը նրանց նկատմամբ՝ որպես կառույցի, որը կարող է անվտանգության երաշխավորի դեր խաղալ արցախցիների համար։ Բայց դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի սանձարձակ պահվածքի պատասխանատվությունը կրում է ներկայիս հայկական իշխանությունը, որը, ճանաչելով Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը, առանց Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերապահումների, փաստացի տալիս է իր համաձայնությունը՝ օրինականացնելու Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիայի փաստը։ 

Այսինքն ՝ ունենք մի իրավիճակ, երբ փաշինյանական իշխանությունների բանավոր պահանջը ուղղված «Ադրբեջանին, միջազգային հանրությանը և ռուս խաղաղապահներին»՝ հեռացնել Բերձորի շրջանում տեղադրված ադրբեջանական անցագրային կետը, ուղղակի հակասության մեջ է մտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու (առանց Արցախի ինքնորոշման մասին գեթ մեկ ակնարկի) մասին հայկական կողմի հայտարարության հետ։ Հիմա ադրբեջանցիները փորձելու են տեղեկատվական ճնշումն ամրագրել, բայց միանգամից ուզում եմ վերապահում անել, որ մեծ հաշվով դա չի փոխում շրջափակման փաստը։ Չզարմանաք, եթե նման կետեր շուտով հայտնվեն նաև Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներում՝ օկուպացիայի հետագա առաջխաղացմամբ դեպի Հայաստանի խորքը։ 

Արցախն՝ առանց Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի, ադրբեջանցիներին պետք չէ և սա ադրբեջանական պետական տեսլականն է։ Պետք է ազնվորեն ընդունել, որ հենց հայկական իշխանությունն է անմիջական պատասխանատվություն կրում Արցախի և Հայաստանի տարածքների օկուպացիայի լեգետիմացիայի համար։ Եվ հիմա պետք չէ կրկին պատասխանատվությունը բարդել այս կամ այն կողմի վրա։ Եթե դուք սկզբունքորեն հրաժարվում եք զենքի ուժով պաշտպանել ձեր տարածքը, ապա ձեր գյուղը, քաղաքը, տունը անպայման գրավելու են: Այնպես որ, հերիք է մեղադրել շուրջ բոլորին։ Մեղավոր են առաջին հերթին նրանք, ովքեր մարդասպանների ու օկուպանտների հետ «խաղաղության դարաշրջանի» կարգախոսներով կտոր-կտոր են անում Արցախն ու Հայաստանը։