Գիշերը Վրաստանում բազմահազարանոց ցույցեր են եղել` ընդդեմ Արևմուտքի ճնշման ու երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի
Կիրակի օրը՝ ապրիլի 30-ին, Թբիլիսիում բազմահազարանոց ակցիա է տեղի ունեցել՝ հանուն խաղաղության և կայունության, ընդդեմ Վրաստանում հեղափոխական սցենարների զարգացման և Արևմուտքի ճնշման, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Ըստ կազմակերպիչների՝ ակցիայի նպատակն է ցույց տալ վրաց հանրության դժգոհությունը՝ կապված երկրում հեղափոխական սցենարների զարգացման ռիսկերի և Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի հետ։
Ցուցարարները քննադատել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով վերջին շրջանում նույն գաղափարներն է հնչեցնում, ինչ ընդդիմությունը։