Ռուսաստանը ցանկանում է Բախմուտը վերցնել մինչև մայիսի 9-ը
Ռուսաստանը Բախմուտի գրավման ևս մեկ ժամկետ է սահմանել՝ մայիսի 9-ը։ Վարկածներից մեկի համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հաղթական նոտայով կարող է հայտարարել պատերազմի ավարտի մասին։
Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բախմուտը վերցնելով՝ ռուսները կկարողանան ֆիզիկապես շարունակել հարձակումը։ Անցյալ ամառ Սեւերոդոնեցկի համար ծանր մարտերից հետո ռուսական առաջխաղացումը ամիսներ շարունակ կանգ էր առել: Մոսկվայի կողմից պատերազմի ավարտը Բախմուտի գրավման հետ է ասոցացվում։