Մեքսիկայում տուրիստական ավտոբուսն ընկել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ
Մեքսիկայի արևմտյան Նայարիտ նահանգում շաբաթ օրը զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ձորը, զոհվել է 18 և վիրավորվել 33 մարդ, հայտնել են նահանգի դատախազները:
Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան նահանգի Թեպիչի և Պուերտո Վալարտա քաղաքի միջև մայրուղու վրա։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 18 մահացած, այդ թվում՝ յոթ տղամարդ և 11 կին։