ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կվերսկսի Սուդանում գործունեությունը
Սուդանի ճգնաժամի ֆոնին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը վերսկսում է աշխատանքը երկրում, որը դադարեցվել էր ապրիլի կեսերին՝ կազմակերպության աշխատակիցների մահից հետո, ասել է կազմակերպության տնօրեն Սինդի Մաքքեյնը։
Մակքեյնը ապրիլի 16-ին ասել է, որ ՊՀԾ-ն ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը Սուդանում՝ իր աշխատակիցների մահից հետո։
Կազմակերպության երեք աշխատակիցներ մահացել են ապրիլի 15-ին Հյուսիսային Դարֆուր նահանգում։