Բախմուտի ուղղությամբ առաջ գնալու համար ռուսներն առավելագույն ջանքեր են գործադրում և ոչ մի բանի հետ հաշվի չեն նստում․ ուկրաինացի գեներալ
Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտի առանձին շրջաններում հակահարված են հասցրել ռուսներին և ստիպել նրանց լքել որոշ դիրքեր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։
«Բախմուտի ուղղությամբ ինտենսիվ ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուս զինվորականները բազմաթիվ հարձակումներ են իրականացրել՝ փորձելով մի քանի ուղղություններով ճեղքել ուկրաինական դիրքերի պաշտպանությունը: Սակայն Ուկրաինայի Զինված ուժերի դիմացկունության և խիզախության շնորհիվ ռուսաստանցիների գործողությունները ձախողվել է»,- ասել է Սիրսկին։
Նրա խոսքով, Բախմուտի ուղղությամբ առաջ գնալու համար ռուսներն առավելագույն ջանքեր են գործադրում և ոչ մի բանի հետ հաշվի չեն նստում։