Ռուսաստանը կառուցել է աշխարհի ամենալայն պաշտպանական գծերից մեկը
2022 թվականի ամառվանից Ռուսաստանի տարածքում և Ուկրաինայի շրջաններում կառուցվել է ռազմական ամրությունների ամենալայն համակարգերից մեկը։ Այս մասին ասվում է Բրիտանիայի հետախուզության զեկույցում։
Հետախուզությունը նշում է, որ աշխարհում տասնամյակների ընթացքում չտեսնված պաշտպանությունը ոչ միայն ներկայիս ճակատային գծի մոտ է, այլ նաև այն տարածքներում, որը ներկայումս վերահսկվում են Ռուսաստանի կողմից:
Բացի այդ, արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը մասամբ ամրացրել է Ղրիմի հյուսիսային շրջանները։