Էրդողանը հայտարարել է Սիրիայում ԻՊ առաջնորդին վերացնելու մասին
Թուրքական հետախուզությունը շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու ալ Հուսեյն ալ Քուրեյշին։
Այս մասին կիրակի օրը TRT Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիայի ազգային հետախուզությունը երկար ժամանակ հետևում է ԻՊ առաջնորդ Աբու ալ-Հուսեյն ալ-Քուրեյշիին: Այս անձը լիկվիդացվել է երեկ Սիրիայում՝ թուրքական հետախուզության կողմից իրականացված գործողության արդյունքում»,- ասել է Էրդողանը։