Էրդողանն ու Ալիևը միասին մասնակցել են Ստամբուլի TECHNOFEST-ին
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը ժամանել են Ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների ամենամյա TECHNOFEST փառատոնի վայր։
Թուրքիան այսօր Եվրասիայի առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, քաղաքական կենտրոնն է, նրա նշանակությունն ու դերն օրեցօր մեծանում է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ստամբուլում TECHNOFEST օդատիեզերական և տեխնոլոգիական փառատոնում։
Ալիեւը նշել է, որ թուրքական հզոր արդյունաբերությունը ուժեղացնում է ինչպես Թուրքիային, այնպես էլ նրա դաշնակիցներին, իսկ թուրքական բանակն այսօր աշխարհի ամենազարգացած բանակներից մեկն է։